Beeline-ը տեղեկացնում է, որ Հայաստանում համարների տեղափոխելիության ծառայության (MNP) մեկնարկից ի վեր Beeline-ի ցանց է անցել ավելի քան 6000 հաճախորդ: Ծառայության գործարկման յոթ ամիսների արդյունքում Beeline-ը պահպանում է առաջատարի դիրքերն ըստ Beeline-ի ցանց տեղափոխված բաժանորդների թվի: Դրական դինամիկա է պահպանում նաեւ MNP ծառայությունից օգտվող բաժանորդների ցուցանիշը:
«Շատ հաճելի է, որ Beeline-ը MNP-ի գործարկման յոթ ամիսների արդյունքներով առաջատար է տեղափոխված հաճախորդների թվով, ավելին Beeline-ի ցանցին ավելի շատ հաճախորդներ են միանում, քան հեռանում: «Պարզ, հարմար, քեզ համար» - ահա այն կարգախոսը, որով մենք առաջնորդվում ենք թե´ մեր հաճախորդների սպասարկման, եւ թե´ սակագնային քաղաքականության շրջանակում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն հաճախորդներին, ովքեր իրենց նախապատվությունը տվել են Beeline-ին, ինչպես նաեւ հեղահաղորդակցության առաջատար օպերատորի պարզ եւ հարմար ծառայություններին», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Հայաստանում MNP ծառայության գործարկման ամբողջ ընթացքում շուրջ 500 բաժանորդ տեղափոխվել են այլ ցանցեր, սակայն այնուհետեւ նորից վերադարձել են Beeline-ի ցանց:
Նշենք, որ 2014 թ. հոկտեմբերի 5-ին «Համազգային վստահություն» խորհրդի «Լավագույն հանրային ծառայող եւ տարվա լավագույն ապրանքանիշ» 4-րդ ազգային մրցանակաբաշխության արդյունքներով Beeline-ն արժանացել է «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր» կոչմանը:





























