Նոր iPhone 7-ը այնքան բարակ կլինի, որ չի կարողանա տեղավորել Audio Jack-ը, փոխանցում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով բջջային սարքերի շուկայի մասնագետներին:
Աղբյուրը նշում է, որ նման միտում նկատվում է հեռախոսների վերջին մոդելներում՝ գաջետների հետեւողական փոքրացման պատճառով: Ներկայումս շուկա դուրս գալուն է պատրաստվում Vivo հեռախոսը՝ 3,85 մմ հաստությամբ: Գործակալությունը նշում է, որ այդ սարքը բարակ կլինի նույնիսկ անցյալ շաբաթ թողարկված Oppo R5-ից:
Կոնստրուկտորները հրաժարվում են ստանդարտ 3,5-մմ-անոց Audio Jack-ից՝ այն փոխարինելով Bluetooth-գարնիտուրայով:
2008թ. առաջին մոդելի թողարկումից հետո iPhone-ը բարակել է 5,4 մմ-ով:





























