Ծանոթությունների չինական Blued բջջային հավելվածը DCM ընկերությունից 30 մլն դոլարի ֆինանսավորում է ստացել, հաղորդում է Tech in Asia-ն:

Blued-ը չինացի նույնասեռականների ամենահայտնի դեյթինգային հավելվածն է: Մշակողների տվյալներով, Blued-ն այս պահին մոտ 15 մլն օգտատերը ունի:

Blued-ի օգտատերերի մեծ մասը ապրում է մեգապոլիսներում՝ Պեկին, Շանհայ եւ Գուանչժոու: Որոշ գնահատականներով, Չինաստանում ներկայումս մա մոտ 70 մլն նույնասեռական, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ծանոթությունների բջջային հավելվածները Չինաստանում լայն տարածում ունեն:Այսպես, հետերոսեքսուալների Momo հավելվածում գրանցված է 52 մլն մարդ:

Վերջերս Blued-ի հնարավորություններն ընդլայնվել են. այնտեղ խմբեր են հայտնվել: