Առաջիկա 3-4 շաբաթներին հայտնի կդառնա, կկարողանա՞ն միջազգային բանակցողներն ու Իրանը համաձայնության հասնել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: Ըստ ABC News-ի, այս մասին նոյեմբերի 5-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Նա հույս է հայտնել, որ բանակցությունները կառուցողական կլինեն, եւ Իրանը միջազգային հանրությանը կհավաստի իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մասին: Օբաման նաեւ հավելել է, որ Իրանի քաղաքական վերնախավի որոշ ադամներ նախկինի պես ուժեղ հակաամերիկյան հայացքներ ունեն եւ շարունակում են Վաշինգտոնին մեղադրել բոլոր վատ բաների համար: