Ադրբեջանի պաշտպանության նախարարության N զորամասի զինվոր Ջաֆար Սարդար օղլի Մամեդռզաեւը հունիսի 29-ին ինքնաձիգից կրակ է բացել իր ծառայակիցների վրա, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ վկայակոչելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը:
Միջադեպի արդյունքում երկու զինվորներ՝ Իլքին Ալլահվերդի օղլի Ղահրամանովն ու Էլվին Իլքին օղլի Ալիեւը զոհվել են, եւս մեկ զինվոր վիրավորվել է:
Այնուհետեւ Մամեդռզաեւը ինքնասպանություն է գործել:



























