Հոկտեմբերի 5-ին ժամը 02,20-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել. Երեւանի Ռուբինյանց փողոցում գործող խանութներից մեկից գողություն էր կատարվել: Շտապ դեպքի վայր հասած ոստիկանները պարզել են, որ անհայտ անձինք խանութի բաց պատուհանից ներս են մտել ու գողացել կենդանի ձկներ:
Դեպքի վայրում տարված աշխատանքների ընթացքում վերցվել են խանութի տեսաձայնագրող սարքերի ձայնագրությունները:
Ձայնագրությունը դիտելուց հետո ոստիկաններին հաջողվել է պարզել 3 կասկածյալների ինքնությունը: Նրանք են նախկինում 3 անգամ դատապարտված 54-ամյա Վահան Հովհաննիսյանը, նախկինում 2 անգամ դատապարտված 31-ամյա Գեւորգ Մարգարյանը եւ 20-ամյա Հայկարամ Հակոբյանը:
Նրանք բերման են ենթարկվել ոստիկանություն, որտեղ պատմել են դեպքի մանրամասները: Նրանք մտել էին խանութ, տեսել, որ վաճառողը զբաղված է, դուրս էին եկել ու նրանցից մեկը ներս էր մտել հարակից տարածք արդեն բաց պատուհանից:
Մանրամասները՝ տեսանյութում:











