Apple ընկերության հարյուր հազարավոր սեփականատարեր կարող են բախվել WireLurker վիրուսի հետ: Այն առաջին հերթին սպառնում է Apple բջջային հեռախոսների եւ Macintosh համակարգիչների սեփականտարերերին, հայտնում է RBK-ն՝ վկայակոչելով Palo Alto Networks ընկերության հաղորդագրությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վիրուսը գլխավորապես սպառնում է համակարգիչների եւ հեռախոսների չինացի օգտատերերին: Ավանդական վիրուսի նման WireLurker-ը կարող է վարակել նաեւ այլ ծրագրեր: Ընկնելով սարքերի մեջ՝ WireLurker-ը սովորաբար կորպորատիվ հավելվածների ներբերման համար օգտագործվող տեխնոլոգիայի միջոցով դրանց մեջ ներբեռնում է վնասակար հավելվածներ ՝ շրջանցելով AppStore-ը: Բացի այդ, վնասակար ծածկագրի օգնությամբ վարակում է նաեւ սմարթֆոնի այլ հավելվածերը: