Ռուսաստանն ու Հայաստանն իրար կապող, Վրաստանով անցնող գազատարի հնարավոր վաճառքը Երեւանի համար խնդիրներ չի ստեղծի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ներկայացուցիչը։

Նա նշեց, որ գազամուղն անցնում է Վրաստանի տարածքով, եւ ինչպես վարվել դրա հետ, կորոշեն նրանք։

Իրադարձությունների նման զարգացման հնարավոր հետեւանքների վերաբերյալ ընկերության ներկայացուցիչը նշեց, որ «ժամանակը ցույց կտա»։

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Լաշա Տորդիան ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանն ու Հայաստանն իրար կապող, Վրաստանով անցնող գազատարը հանված է սեփականաշնորհման ոչ ենթակա օբյեկտների ցուցակից։