Motorola-ի ձեռքբերումը Lenovo ընկերությանը թույլ կտա սմարթֆոնների վաճառքի գծով ոչ միայն երրորդը լինել, այլ նաեւ տվյալ շուկայում դառնալ առաջատար: Այդ մասին հայտնում է «Պրոնեդրան»՝ վկայակոչելով Lenovo-ի ֆկխավոր տնօրեն Հանա Յուանցինին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Lenovo-ի շուկայական մասնաբաժինը կազմում է 5,2%: Այն 2013թ. համեմատությամբ 0,5%-ով աճել է: Սմարթֆոնների համաշխարհային շուկայի առաջատարը Samsung-ն է՝ հետեւում թողնելով Apple-ին:

«Մենք ցանկանում ենք սմարթֆոնների եւ բջջային սարքերի շուկայում դառնալ առաջատար», - պարբերականը մեջբերում է Lenovo-ի գլխավոր տնօրենին: Մի շարք փորձագետներ սատարում են վերջինիս լավատեսական սպասումները՝ պոտենցիալ հաջողությունը կապելով Motorola-ի ձեռքբերման հետ: