Պտուղ-բանջարեղենի առեւտրով զբաղվողներին, այդ թվում գյուղացիներին, պետք չեն հսկիչ-դրամարկղային մեքենաներ: «ՀԴՄ-ների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության է արժանացել կառավարության այսօր՝ նոյեմբերի 6-ին կայացած նիստում:
Օրենքի գործող խմբագրությամբ նշվում է, որ գյուղատնտեսական ապրանքների վաճառքը, որոնք արտադրվում են ֆերմերային տնտեսություններում, ազատվում են ՀԴՄ կտրոններով գործարքների գրանցումից:
Դա վերաբերում է նաեւ վերավաճառողներին (Երեւանի շուկաներում առեւտրականների մեծ մասը հենց նրանք են), եթե խոսքը բացառապես գյուղատնտեսական ապրանքների առեւտրի մասին է:
Ինչպես նախկինում, ՀԴՄ-ներից ազատումը չի տարածվում ԱԱՀ վճարողների, այսինքն ավելի խոշոր սուբյեկտների վրա:
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարտիյանն ասաց, որ կառավարությունը պետք է առավել մանրամասն սահմանում տա՝ խուսափելու համար ցանկացած հնարավոր տարընթերցումից: «Գյուղատնտեսական ապրանքներ» հասկացությունը փոխարինվել է «գյուղատնտեսական արտադրանք, ներառյալ՝ հումք»-ով:




























