Ոստիկանությունը պատրաստել է տեսանյութ հոկտեմբերի 20-ին տարեց կնոջ առեւանգման եւ ավազակային հարձակման մասին:
Նոր Խարբերդում հոկտեմբերի 20-ին ոստիկանության աշխատակիցները փողոցւմ նկատել են կասկածելի վարքով Արմեն Մամբրեյանին: Հետեւելով նրան՝ պարզվել է, որ վերջինիս տանն ամեն ինչ խառնված է իրար, իսկ սենյակներից մեկում էլ ծեծված կին կա, որին անմիջապես տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ոստիկաններն այնուհետեւ բերման են ենթարկել Արմեն Մամբրեյանին, որը պնդում էր, որ ոչնչից տեղյակ չէ. նախորդ օրը իր տանը հյուրընկալել է Գարուշին, Գարիկին ու Սերգեյին, միասին խմել են ու այլեւս ոչինչ չի հիշում:
Ժամեր անց հիվանդանոցից դուրս գրված կինը ոստիկաններին պատմեց, որ վերոնշյալ 3 տղամարդիկ իրենից հափշտակել են 500 հազար դրամ:
«Գարիկը, Գարուշը ու Սերգոն հարձակվեցին ինձ վրա, սկսեցին քաշքշել: Մեկ էլ տեսա, որ Սերգոյի ձեռը մտնում ա ծոցս, բայց չմտածեցի, որ կտանի ծոցիս մեջ եղած գումարը: 500 հազար դրամս տարավ»,- ասաց կինը:
Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











