Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ, 16-ամյա Նվերը մեղադրվում է դանակահարության մեջ:

Ոստիկանության Գավառի բաժնում հոկտեմբերի 17-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ կտրած-ծակած վերքով: Նա ոստիկանները պատմել է, որ վնասվածքը ստացել է իր հողամասում ծառից ընկնելու հետեւանքով:

Ժամեր անց ոստիկանները սակայն պարզել են, որ երիտասարդը վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում վիճաբանության ժամանակ, հարվածողը 16-ամյա Նվերն է եղել:

Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք եւ տվել խոստովանական ցուցմունք:

Քննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: