19-ամյա Ալբերտ Հովհաննիսյանը մեղադրվում է մի շարք գողություններ կատարելու մեջ:

Հոկտեմբերի 1-ից ոստիկանության Նորք Մարաշի բաժանմունքում ահազանգեր էին ստացվում, որ գողություն է կատարվել Արմենակյան եւ Հովսեփյան փողոցների կրպակներից, բնակարաններից եւ առանձնատներից:

Օրեր անց նոր ահազանգ ստացվեց, որ Երեւանում գործող ավտոլվացման կետերից մեկից մեքենա էին գողացել: Պարզվեց, որ հենց Ալբերտ Հովհաննիսյանն է կատարել այդ գողությունը: Ժամեր անց արդեն Թումանյան փողոցից Հովհաննիսյանը բերման ենթարկվեց:

Ոստիկանությունում արդեն նա խոստովանական ցուցմունք տվեց:

Հարուցվել է քրեական գործը, Ալբերտ Հովհաննիսյանը կալանավորված է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: