Համաշխարհային Twitter միկրոբլոգում թուրք օգտվողները նոր բողոքի ակցիա են ձեռնարկել ընդդեմ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Twitter-ի  թուրք օգտվողները Trending: Worlwide էջում իրենց մինչեւ 140 նիշանոց մեկնաբանությանը ավելացնում են no tayyip (ո՛չ Թայիփ Էրդողանին)։

 Ահա Էրդողանի դեմ գրված մի քանի Tweet-ներ.  «Պարզ եւ խելամիտ մարդուն բնորոշ հատկանիշներ չտեսնելու պատճառով՝ no tayyip»,  «Ոչ թե կռացած, այլ՝ Աթաթուրքի պես ձիգ կանգնել կարողացող համարձակ մեկին եմ որպես վարչապետ ուզում տեսնել՝ no tayyip»: