Այսօր աշխարհում ընտանիքների քառորդ մասն անլար «Wi-Fi» ինտերնետ կապ է օգտագործում եւ նրանց թիվը գնալով աճում է: Այդ մասին վկայում են «Strategy Analytics» վերլուծական ընկերությանը տվյալները:
Փորձագետները պնդում են, որ մինչեւ այս տարվա վերջն ավելւ քանի 451 մլն ընտանիք աշխաչհում կարող են «Wi-Fi» անլար ցանցեր օգտագործել իրենց տանը: Սա կազմում է ֆիքսված լայնագիծ ինտերնետ կապ օգտագործող ընտանիքների 65 տոկոսը:
Բացի այդ. Թիվը 5 տոկոսով գերազանցում է 2013թ.-ի ցուցանիշը, հաղորդում է «Informing»-ը:
Տեխնոլոգիան ամենից շատ տարածված է Հոլանդիայում. Այստեղ ընտանիքների 80.4 տոկոսը «Wi-Fi» է օգտագործում: Երկրորդ տեղում է Հարավային Կորեան(76.4 տոկոս), եռյակը եզրափակում է Նորվեգիան(76.2 տոկոս):
Տանը «Wi-Fi» ցանցի կիրառում նկատվում է Մեծ Բրիտանիայում, Բելգիայու, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Ճապոնիայում եւ Կանադայում:
«Strategy Analytics »-ի վերլուծաբանների կարծիքով՝ 2014թ.-ի ավարտին աշխարհում ամեն ընտանիք համացանցին միացած 5.5 սարքավորում կունենա:



























