Ամերիկյան «Apple» ընկերությունը պահպանել է առաջին հորիզոնականն աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշերի վարկանիշային աղյուսակում: «Forbes»-ի վարկածով՝ «Apple» ապրանքանիշի արժեքն անցյալ տարվա ընթացքում ավելացել է 19 տոկոսով՝ մինչեւ 124.2 մլդր դոլար: Այս ցուցանիշը գրեթե երկու անգամ գերազանցում  հաջորդ հորիզոնականում գտնվող «Microsoft»-ի ցուցանիշին:

«Microsoft» ընկերության ապրանքանիշի արժեքը «Forbes»-ը գնահատել է 63 մլրդ դոլար: Երրորդ հորիզոնականում է «Google»-ը, որի ապրանքանիշը գնահատվել է 56.6 մլրդ դոլար:

Վարկանիշային աղյուսակում «Google»-ին հաջորդում է «Coca-cola»-ն՝ 56.1 մլրդ դոլարի գնահատմամբ: Հինգերորդ հորիզոնականում է «IBM»-ը, որի ապրանքանիշի արժեքը «Forbes»-ը գնահատել է 47.9 մլրդ դոլար:

Ամենաթանկարժեք ապրանքանիշերի լավագույն տասնյակում են «McDonald's»-ը (39,9 մլրդ դոլար), «General Electric»-ը(37,1 մլրդ դոլար), «Samsung»-ը (35 մլրդ դոլար), «Toyota»-ն (31,5 մլրդ դոլար), «Louis Vuitton»-ը (29,9 մլրդ դոլար):

Տարվա ընթացքում ամենից շատ թանկացել է «Facebook»-ի ապրանքանիշը՝ 74 տոկսով՝ հասնելով մինչեւ 23.7 մլդր դոլարի: Սոցցանցը վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը: « Amazon.com »-ի(№24) ապրանքանիշի արժեքն ավելացել է 45 տոկսով՝ մինչեւ 21.4 մլրդ դոլար, «Starbucks»-ինը(№61) ՝ 25 տոկոսով՝ մինչեւ 8.7 մլրդ դոլար:

Վարկանիշային աղյուսակում ընդգրկված են ապրանքանիշեր արդյունաբերության 20 ոլորտից ու 15 երկրից: Հորիզոնականների 50 տոկոսը զբաղեցնում են ամերիկյան ընկերությունները: Լավագույն 100-յակում են տեխնոլոգիական ընկերությունների 16 ապրանքանիշեր, ընդ որում 11-ը լավագույն 25-յակում են:

Վարկանիշային աղյուսակը կազմելից «Forbes»-ը սկզբում գնահատում է միջազգային 200 ապրանքանիշ: Թեկնածուին ներկայացվող լխավոր պահանջներից մեկն այն է, որ այն պետք է առկա լինի ԱՄՆ-ում: Հաշվի է առնվում նաեւ շահույթը երեք տարվա ընթացքում, նույն ընթացքում բաժնետոմսերի միջին արժեքը, ինչպես նաեւ ապրանքանիշի դերը ոլորտում: Արդյունքում ցուցակում հայտնվում է 100 ապրանքանիշ: