Հուլիսի 13-ից 15-ը կկայանա Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու այցը Հայաստան։

Երեւանում նախատեսված են լեհ արտգործնախարարի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Բանակցությունների հիմնական թեմաները կլինեն «Արեւելյան գործընկերություն» ծրագրի հեռանկարները, տարածաշրջանային խնդիրները եւ երկկողմ հարաբերությունները։

Նշենք, որ «Արեւելյան գործընկերություն» նախագծի հիմնական նպատակը հետխորհրդային 6 երկրների՝ Հայաստանի, Ուկրաինայի,Մոլդովայի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Բելառուսի մերձեցումն է Եվրամիությանը։