Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Մոնղոլիայից, ԱՄՆ-ից եւ Անգլիայից հնէաբանների խումբը զբաղվել է դինոզավրի թվային մոդելի մշակմամբ: Գիտատեխնիկական առաջընթացի ձեռքբերումների շնորհիվ գիտնականները կարողացել են վերականգնել «Erlikosaurus andrewsi»-ի գանգը: Սա դինոզավրի հազվագյուտ տեսակ է, որն ապրել է ավելի քան 90 մլն տարի առաջ եւ սնվել բույսերով:
Նախագծի նկարագրության մեջ հետազոտողները նշել են, որ համակարգչային ռենտգենի պատկերագրության եւ թվային պատկերավորման մեթոդի օգնությամբ իրենք կարողացել են մանրամասն վերականգնել հնագույն կենդանու մնացորդները: Գիտնականները գանգը մասնատել են, հետո կրկին հավաքել այն: Արդյունքը ցնցող է եղել:
Ըստ «Informing»-ի, գիտնականները նաեւ նշել են, որ սա գիտական մեծ առաջընթաց է: Նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ հնարավորություն է ստեղծվել վերականգնել բոլոր դինոզավրերի մնացորդները:
Երկարատեւ անալիզի եւ արդեն գոյություն ունեցող դինոզավրերի տեսակների հետ համեմատության պատճառն այն է, որ հետազոտողները հայտնաբերում են կմախքների մնացորդներ, երբեմն անգամ բոլորովին անհայտ կտորներ: Նման գտածոների ուսումնասիրությունը երբեմն տասնամյակներ կարող է տեւել:
Կենդանիների մնացորդների թվային կրկնօրինակի ստեղծումը դրական է նաեւ նրանով, որ հնարավոր է ավելի մանրամասն հետազոտել դրանք՝ առանց վնասելով բնօրինակին:




























