«Microsoft Office» ծրագրային փաթեթը «iOS»- եւ «Android»-ի համար անվճար է դարձել, հաղորդում է «The Verge» պորտալը:
Այսօր «iPhone»-ի, «iPad»-ի եւ «Android»-ի օգտատերերի համար այլեւս հարկավոր չէ «Office 365» ծառայության բաժանորդագրում, որպեսզի խմբագրեն փաստաթղթերը կամ պահպանել դրանք, հայտարարել է «Microsoft» ընկերությունը:
Այս շաբաթ «Microsoft»-ը ներկայացրել է «Dropbox» ընկերության հետ ռազմավարական համագործակցությունը, որի շրջանակներում «Office»-ի վեբ-տարբերակը եւ սեղանի տարբերակը բջջայինի է վերածում, հաղորդում է «Gazeta»-ն:
«Microsoft»-ը նաեւ ներկայացրել է «iPhone»-ի համար ծրագրի թարմացումները եւ «Android»-ին հարմարեցված «Office»-ի նախատիպը: Ծրագրի բոլոր թարմացումները ստացվելու են «Dropbox»-ի միջոցով:




























