Հունիսի 30-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստ, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

ՀԱԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստում քննարկվել են ՀՀ ներքաղաքական իրավիճակին եւ Կոնգրեսի առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում տիրող իրավիճակը: