«Իջիս» ՀՀՊ  համակարգի օգնությամբ ԱՄՆ զինծառայողները  գրեթե միաժամանակ որսացել են  երկու թռչող եւ մեկ բալիստիկական հրթիռներ Խաղաղ օվկիանոսում, փոխանցում է  BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով ԱՄՆ ՊՆ-ի ՀՀՊ-ի հարցերով գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ փորձարկումները, որոնց մասնակցել է «Ջոն Փոլ Ջոնս» ամերիկյան ականակիրը, տեղի են ունեցել Հավայան կղզիների շրջանում:  Զորավարժարանից արձակված ուսումնական երեք թիրախները հայտնաբերվել են ՀՀՊ համակարգի ռադարի կողմից:

Աղբյուրը նշում է, որ սա թիրախը հաջողությամբ որսալու արդեն 29-րդ փորձն է՝  «Իջիս» ծրագրի 35 տարվա փորձարկումների ընթացքում: