Իսպանացի գիտնականները նոր՝ խնայողական միջոց են գտել, որը զգալի կէժանացնի տիեզերք 1 կգ բեռ հասցնելու արժեքը, հայտնում է MigNews-ը:
Աղբյուրը նշում է, որ հատուկ օդապարիկը կարող է հրթիռը Երկրի մակերեւույթից 30 կմ բարձրացնել: Իսկ այնտեղ սարքն իր շարժիչների օգնությամբ կուղեւորվի ուղեծիր: Zero2infinity ընկերության գիտնականներն արդեն թեսթային մեկնարկներ են կատարել, որոնք թույլ են տվել 600 կմ բարձրացնել 75 կգ բեռ:
Zero2infinity ընկերության նախագահ Խոսե Մարիանո Լոպես Ուրդիալեսը հայտարարել է, որ նոր տեխնոլոգիայի նպատակը փոքր օբյեկտները քիչ ծախսով տիեզերք հասցնելն է:




























