«Ռուսական երկաթուղի» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը հունիսի 30-ին մեկօրյա այցով կժամանի Հայաստան:
Այցի շրջանակներում նա հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվելու են Հայաստանի երկաթգծի Վանաձոր-Ֆիոլետովո հատվածի վերանորոգման հարցերն ու ներդրումային պարտավորությունների իրականացման գործընթացը, նաեւ 2011թ. ներդրումային ծրագրերը:



























