Իրանում նոր օրինագիծ կստեղվի, որը կպատժի ցանկացածին, ով հասարակական վայրերում գնում, վաճառում է շուն կամ զբոսնում է կենդանու հետ, հայտնում է MigNews-ը՝ վկայակոչելով Իրանի Դիմադրության ազգային խորհրդի զեկույցին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ օրենքի խախտման համար նախատեսվող տուգանքը կկազմի 10-ից 100 մլն ռիալ (2-ից մինչեւ 3200 դոլար) կամ մտրակի 74 հարված:

Աղբյուրի փոխանցմամբ՝ համաձայն օրինագծի անգլերեն թարգմանության, Իրանի խորհրդարանի 32 անդամների կողմից առաջակված օրենքը «կպատժի բոլոր նրանց, ովքեր տանը կենդանիներ են պահում եւ վնաս պատճառում իսլամական մշակույթին ու ժողովրդի, հայտապես կանանց եւ երեխաների առողջությանն ու հանգտության»:

Ի լրումն ֆիզիկական կամ գումարային կարգուկանոնին, տնային կենդանիներին կհանձնեն կենդանաբանական այգի: Առաջարկվող օրենքը ենթադրում է, որ պատիժը կվերաբերվի միայն նրանց, ովքեր ոստիկանության կողմից զգուշացվելուց հետո նախկինի պես խախտում են օրենքը: