Ճապոնացի գիտնականները մկներ են ստացել, որոնց մաշկը լրիվ թափանցիկ է, ներքին օրգանները արտաքինից տեսանելի են: Այս մասին հայտնում ՝ ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով RIKEN գիտահետազոտական ինստիտուտի, Տոկիոյի համալսարանի եւ Ճապոնիայի գիտության եւ տեխնոլոգիաների գործակալության ներկայացուցիչներին:

Աղբյուրը նշում է, որ գիտնականների թափանցիկ մկներ ստանալու մեթոդը դարձել է փորձարկման ենթակա կրծողների սատկելու պատճառ:

Մկների արյունը փոխարինել են հատուկ լուծույթով: «Մենք ինքներս զարմացել էինք, որ մկան մարմինը կարող է ամբողջությամբ թափանցիկ դառնալ», - մեջբերում է աղբյուրը գիտնականների հայտարարությունը: Դրա շնորհիվ՝ այժմ ավելի հեշտ կլինի ուսումնասիրել կենդանիների եւ որոշ հիվանդությունների զարգացման անատոմիան:

Գործակալությունը նշում է, որ գիտնականները դեռ չգիտեն, թե ինչպես գունաթափման համարժեք միջոց ստեղծեն, որը թույլ կտա պահպանել կենդանիների կյանքը, սակայն հավանական է, որ շուտով դա հնարավոր կլինի: