Շուկայում իր դիրքերն ամրապնդելու նպատակով Apple-ը 2015թ. կարող է հրաժարվել iPad mini-ից եւ փոխարենը թողարկել iPad Pro՝ շուրջ 12 դյույմանոց էկրանով, հայտնում է CNews-ը՝ վկայակոչելով  թայվանական Economic Daily News-ը:

Աղբյուրը նշում է, որ iPad mini-ից հրաժարվելու որոշումը կարող է թելադրված լինել էկրանը մեծացնելու միտումով, ինչպես նաեւ Apple-ի մոդելային ներքին մրցունակությամբ՝ iPad mini-ի եւ iPhone 6 Plus-ի միջեւ:

Թերթը նշում է, որ 2014 թ. հոկտեմբրին iPad mini-ն էական նորույթներ չի ստացել ցածր պահանջարկի պատճառով:  Այդ պատճառով Apple-ը որոշել է դրա վրա շատ ժամանակ չծախսել: 

Նոր iPad Pro-ն կստանա 12,2 –ից մինչեւ 12,9 դյույմ էկրան եւ կունենա 7 մմ հաստություն: