Ամերիկացի հայտնի ձեռնարկատեր Էլոն Մասկը, որը հիմնադրել է  Tesla ընկերությունը եւ SpaceX տիեզերական ձեռնակությունը, նոր նախագիծ է պատրաստում, հայտնում է  The Wall Street Journal-ը:

Գործարարը ծրագրում է տիեզերք ուղարկել շուրջ 700 արբանյակ, որոնք ապահովելու են համացանցի հասանելիությունը ողջ աշխարհում:
Մասկը տվյալ ծրագիրը նախատեսում է իրականացնել Google-ի նախկին թոփ մենեջեր Գրեգ Ուայլերի հետ, որն արբանյակային ոլորտում աշխատանքի մեծ փորձ ունի:  Ուայլերի WorldVu Satellites ընկերությանն է պատկանում ռադիոալիքների հաճախականության խոշոր բլոկի իրավունքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Գործընկերները հուսով են տիեզերք ուղարկել 113 կգ-ից ոչ ավելի քաշով առարկաներ, որը երկու անգամ քիչ է ամենափոքր հեռահաղորդակցային արբանյակներից, որոնք այժմ աշխատում են  ուղեծրում: Սպասվում է, որ Մասկի եւ Ուայլերի սարքերը ավելի էժան կլինեն ներկայիս համարժեքներից. Դրանց արժեքը չի գերազանցելու  1 մլն դոլարը: Ծրագրվում է, որ տիեզերք արբայնակը տեղ կհասցնեն SpaceX-ի Falcon 9 հրթիռները:
Արբանյակների արտադրության համար Մասկը եւ Ուայլերը պատրաստվում են նոր գործարան կառուցել, ենթադրաբար՝ Ֆլորիդա կամ Կոլորադո նահանգներում: Եթե գործընկերներին հաջողվի տիեզերք ուղարկել 700 սարք, ապա նրանց արբանյակային խումբը տասն անգամ ավելին կլինի, քան աշխարհի խոշորագույն բջջային կապի օպերատոր ամերիկյան  Iridium Comminications-ինը:

Ծրագրի ներդրումները պետք է կազմեն շուրջ 1 մլրդ դոլար: Մասկը եւ Ուայլերը պատրաստ են ներգրավել նաեւ որոշ առաջատար տեխնոլոգիական ձեռնարկությունների: