Մասնավոր աերոտիեզերական Virgin Galactic ընկերության որոշ հաճախորդներ հրաժարվել են Երկրի ուղեծիր կատարվող թռիչքներից, The Telegraph-ին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Ջորջ Ուայթսայդսը։
Մերժումները հետեւել են SpaceShipTwo տիեզերանավի փորձնական թռիչքի ժամանակ տեղի ունեցած վթարին:
Ըստ Ուայթսայդի՝ Virgin Galactic-ում ակնկալել են իրադարձությունների նման շրջադարձ, քանի որ ուղեւորներն անհանգստանում են իրենց անվտանգության համար: 24 ուղեւոր հետ են վերադարձրել տոմսերը եւ ստացել դրանց ամբողջական արժեքը՝ 250 հազար դոլար, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Տոմսերը վերադարձնելու այս դեպքը դարձել է առաջինը: Տիեզերանավում տեղ էր ամրագրել 800 զբոսաշրջիկ: Նրանց թվում կան նաեւ հայտնի անձինք, օրինակ՝ դերասաններ Աջելինա Ջոլին եւ Քեյթ Ուինսլեթը եւ ֆիղզիկոս տեսաբան Սթիվեն Հոկինգը:
Հոկտեմբերի 31-ին ջախջախվել է SpaceShipTwo տիեզերանավը: նրանում եղել էին երկու օդաչուներ, որոնցից մեկը զոհվել էր: Փորձագետները ենթադրում են, որ վթարի պատճառը կարող էր դանալ տիեզերանավի աերոդինամիկ փոփոխությունը՝ առանց անձնակազմի հրահանգի:



























