Twitter ընկերությունը ծրագրում է 2015թ. Հոնկոնգում գրասենյակ բացել, հայտնում է BBC-ն:
Նշվում է, որ սոցիալական ցանցը 2009թ.-ից արգելված է Չինաստանում այն մտավախությամբ, որ կարող է օգտագործվել որպես կառավարության դեմ բողոքի ցույցի կազմակերպման գործիք, գրում է Gazeta-ն:
Twitter-ն արդեն իր ներկայացուցչություններն ունի Սինգապուրում, Տոկիոյում, Սեուլում եւ Սիդնեյում:
Ընկերությունում հայտարարել են, որ Հոկոնգում գրասենյակի բացումը նշանավորում է Չինաստանում ընդլայնման հաշվին ասիական երկրների շուկայում աճի նոր փուլի սկիզբը:




























