Նորույթն իրենից ներկայացնում է բարձր արտադրողականության, դյուրատարության եւ գրավիչ դիզյանի համադրություն:
HP Omen նոր խաղային նոթբուքը հագեցած է 15,6 դյույմանոց սենսորային IPS-էկրանով: Գնորդին հնարավորություն է տրվում ընտրել 8 կամ 16 ԳԲ օպերատիվ հիշողություն եւ 2 կամ 4 ԳԲ տեսահիշողություն:
HP Omen-ը հագեցած է քառատոմ Core i7-4710HQ պրոցեսորով՝ 2.5 ԳՀց հաճախականությամբ, իսկ Turbo Boost ռեժիմում՝ 3,5 ԳՀց:
Նորույթի գինը սկսում է 1500 դոլարից՝ կախված տեխնիկական բնութագրիչներից:




























