Միացյալ թագավորության հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից համատեղ անկացվող ինտերնետի «Մութ ցանցի» միջոցով թմրանյութերի տարածման դեմ գործողության շրջանակներում ձերբակալել է 6 բրիտանացու: Լրատվամիջոցների տվյալներով՝ կասկածյալների թվում են թմրանյութերի մատակարարաման Silk road 2.0 օնլայն ռեսուրսի ադմինիստրատորները: Կասկածյալների բնակարաններում խուզարկություն է իրականցվել եւ առգրառվել համակարգչային սարքավորումներ, որոնք փոխանցվել են մասնագետներին՝ փորձաքննության նպատակով: Բոլոր կասկածյալները հարցաննքվել եւ գրավի դիմաց ազատ արձակվել՝ հետագա հետաքննության սպասումով:

Բացի այդ, կիբեռհանցավորության դեմ պայքարի եվրոպական կենտրոնը հատուկ գործիքների միջոցով համացանցից անջատել է 400 ապօրինի կայքեր:

«Մութ ցանցը» բաղկացած է կայքերից եւ կոնտենտից, որը չի ինդեքսավորվում ստանդարտ որոնող համակարգերի կողմից, սակայն կարող է հասանելի լինել հատուկ ծրագրային ապահովման օգնությամբ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը: