Քալիֆորնիական Գլենդել քաղաքում գործող եւ հայերին պատկանող շտապ օգնության ցուցաբերման հայկական ընկերությունը դատի է տվել երկրի դաշնային կառավարությունը: Այդ մասին գրում է «Glendale News-Press» թերթը:

Ընկերությունը պնդում է, որ ընկերությունը հայկակական ծագման սեփականատերերի պատճառով դարձել է դաշնային հետաքննության օբյեկտ եւ «Medicare» բժշկական ապահովագրության համակարգի կողմից զրկվել միլիոնավոր դոլարների ֆինանսավորումից, ինչը հանգեցրել է սնանկացմանը:

Հայցի համաձայն, մինչեւ 2011թ. ապրիլը Trans-Aid» ընկերության եկամուտների մեծ մասը ստացվել է «Medicare» համակարգից: Սակայն այդ նույն ամսում «Medicare»-ը վճարումները ձգձգել է: Դա արվել է 6 ամիս հետ այն բանից հետո, երբ են հայ-ռուսական հանցավոր խմբավորման կողմից իրականացված  խարդախության համար Լոս-Անջելեսի ավելի քան երկու տասնյակ բնակիչներ են կալանորվել:

Այդուհանդերձ, ոչ մի ապացույց չի գտնվել, որ տվյալ ընկերությունեը ներգրավված է հանցավոր կամ խարդախ գործունեության մեջ: Հայցում նշվում է, որ աղմկոտ հետաքննությունից հետո դաշնային կառավարությունը եւ նրա գործակալները նշանաությքան տակ են վերցրել«Medicare» ընկերության հետ աշխատող հայերին կամ ռուսներին պատկանող բոլոր ընկերությունները: