Գերմանիայի Դաշնային ժողովը կառավարող կոալիցիայի թեկնածու Քրիստիան Վուլֆին ընտրել է նախագահի պաշտոնում:
Առաջին երկու փուլերում Քրիստիան Վուլֆին, ում այդ պաշտոնում առաջարկել էր Անգելա Մերկելի գլխավորած կոալիցիան, չհաջողվեց հավաքել անհրաժեշտ 623 քվեն: Առաջին փուլում Վուլֆի օգտին քվեարկել են 600 ընտրողներ, երկրորդում՝ 615, հաղորդում է Lenta.ru-ն:
Գերմանիայի նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով: Մինչ Վուլֆը՝ այդ պաշտոնը զբաղեցնում էր Հորսթ Քյոլլերը, ով նույնպես ներկայացնում էր կառավարող կոալիցիան: Քյոլլերը մայիսի 31-ին վաղաժամ լքել էր պաշտոնը, երբ արտաքին քաղաքականության մասին նրա արտահայտություններն արժանացել էին ինչպես կուսակիցների, այնպես էլ ընդդիմության քննադատությանը:



























