Կիբորգ-խավարասերներին սովորեցրել են փոքրիկ բարձրախոսների օգնությամբ հնչյուններ որսալ եւ որոշել դրանց աղբյուրը: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով «IEEE Sensors 2014» կոնֆերանսի ժամանակ Վալենսիայում ներկայացված զեկույցը:
Աղբյուրը նշում է, որ նման տեխնոլոգիան կոչված է փրկարարներին օգնել փնտրել տուժածներին փլուզված շինությունների փլատակների տակ: «Շինությունների փլուզման ժամանակ ավելի հեշտ է տուժածներին գտնել ըստ ձայների»,- ասել է տեխնոլոգիայի առաջատար մշակող Ալպեր Բոզկուրտին:
Նրա խումբը երկու տեսակի բիոռոբոտ է ստեղծել: Էլեկտրոնային կրիչների վրա բարձրախոս են տեղադրել, որը հնչյունները որսում է բոլոր ուղղություններով ու հեռարձակում դրանք փրկարարների սարքերի վրա: Բիոռոբոտների երկրորդ խմբի վրա բարձրախոսային վանդակ են տեղադրել, որի շնորհիվ հնարավոր է հստակ որոշել հնչյունի աղբյուրը, ուղղել միջատին անհրաժեշտ կողմը:
Հետազոտողների նույն խումբը վերջերս ներկայացրել է «անտեսանելի պատնեշի» տեխնոլոգիան, որը խավարասերիներին պահում էր նշված տարածքում, անհրաժեշտ հեռավորությամբ: Բացի այդ, անտեսանելի պատնեշը կօգնի միջատներին ուղղել լույսի աղբյուրի մոտ՝ լիցքավորվելու:




























