Գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որը այսօր՝ նոյեմբերի 9-ին, մասնակցում էր «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական  կազմակերպության 6-րդ համագումարին  լրագրողների հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեությանը:

Սամվել Ալեքսանյանը, լրագրողի հարցը լսելով, որպես դժգոհության նշան միայն «Ճպացրեց» եւ  թեքեց գլուխը :

Նրա կողքին նստած՝ Երեւանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոց տնօրեն Օֆելյա Պետրոսյանը,  արձագանքեց հարցին՝ ասելով.«Ինքը քաղաքականությամբ չի զբաղվում»:  Իսկ Սամվել Ալեքսանյանը տնօրենի խոսքից հետո ուսերը թափ տվեց ու շարունակեց լռել: