Բելգիան հունիսի 1-ին կես տարով ստանձնում է ռոտացիոն նախագահությունը Եվրամիությունում: Թեեւ Բելգիան լիարժեք կառավարություն չունի, այլ միայն կաբինետ, որ գործում է պարտականությունների ժամանակավոր կատարման ռեժիմում, Բելգիայի վարչապետի պաշտոնակատար Իվ Լեթերմը հավաստիացրել է, թե իր կաբինետը «բավարար լիազորոթյուններ ունի ԵՄ Խորհրդում արդյունավետ նախագահության համար», հաղորդում է Vestu.ru-ն:
Լեթերմի խոսքով, իր նախագահության ընթացքում Բելգիան մտադիր է առաջին հերթին կենտրոնանալ տնտեսական ճգնաժամի հետեւանքների վերացման վրա:
Ընդհանուր առմամբ, Բելգիական նախագահությունը նվիրված է լինելու հիմնականում ներեվրոպական գործնական նախագծերի իրականացմանը:



























