Համաձայնեցվել են Իրանի եւ «վեցյակի» միջեւ միջուկային բանակցությունների տեխնիկական դետալները, փոխանցում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը: Թերթը նշում է, որ, սակայն, գլխավոր հարցը՝ Թեհրանի  նկատմամբ պատժամիջոցները վերացնելը, լուծված չէ:

Միջուկային բանակցությունների վճռորոշ փուլը մենկարկել էր նոյեմբերի 7-ին՝ Վիեննայում, որտեղ տեղի են ունեցել վեցյակի եւ ԵՄ նախկին արտգործնախարար Քեթրին Էշթոնի միջեւ բանակցությունները: Այնուհետեւ Էշթոնն ուղեւորվել է Օման, որտեղ նոյեմբերի 9-ին եռակողմ ձեւաչափով բանակցություններ են սկսվել՝ ԱՄՆ-ԵՄ-Իրան: Նոյեմբերի 11-ին այնտեղ տեղի կունենա Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի եւ վեցյակի միջեւ բանակցությունների հերթական փուլը: Կողմերը վերջակետ կդնեն Վիեննայում, որտեղ մինչեւ նոյեմբերի 24-ը պետք է ստորագրվի Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը հաստատող համաձայնագիր՝ իր դեմ գործող պատժամիջոցները վերացնելու դիմաց:

ԱԷՄԳ-ում, հիշեցնում է աղբյուրը, այնքան էլ գոհ չեն իրանցիների պահվածքից: Նոյեմբերի 7-ին գործակալությունը զեկույց էր հրապարակել, որում նշվում էր, որ Թեհրանը, ի հակառակ նախնական պայմանավորվածությունների, չի պատասխանել մի քանի հարցերի, որոնք առնչվում են միջուկային ծրագրի ռազմական բնույթի մասին ենթադրություններին: