Ռումինիայում ջրհեղեղի արդյունքում զոհվել է 24 մարդ: Վտանգավոր վայրերից տարհանվել են հարյուրավոր մարդիկ: Զոհվածները հիմնականում նրանք են, ում ջուրը քշել տարել է, թեեւ 2 հոգի զոհվել են կայծակից:
Հորդառատ անձրեւների հետեւանքով ափերից դուրս է եկել Սիրետ գետը: Վնասվել են կամուրջներ, ճանապարհներ, ժամանակավորապես դադարեցվել է Ռումինիան Ուկրաինային կապող երկաթգծի աշխատանքը: Տասնյակ բնակավայրերում չկա էլեկտրականություն, հաղորդում է k2kapital-ը:
Ռումինիայի ՆԳՆ գնահատականներով, ջրհեղեղի վնասը հասել է ՀՆԱ 0,6 տոկոսին:



























