Միջազգային «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը(RSF) քննադատել է Թուրքիայի ռադիոհեռուստատեսության խորհրդի կողմից  Haberturk հեռուստաընկերությունով ցուցադրվող Teke Tek հաղորդումը, որի ընթացքում քննարկվել է Հայոց ցեղասպանությունը։

Թուրքիայի ռադիոհեռուստատեսության խորհուրդը որոշում է ընդունել փակել հիշյալ հաղորդաշարը, քանի որ հաղորդաշարի հյուրերից ստամբուլահայ լեզվաբան Սեւան Նիշանյանը, իբր նսեմացրել է Թուրքիայի հանրապետությունը՝ անցնելով քննադատության թույլատրելի սահմանները։

Միջազգային «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է արել չեղյալ համարել  այդ չհիմնավորված որոշումը։

Նշենք, որ Haberturk-ի Teke Tek հաղորդաշարի ժամանակ 2 անգամ միմյանց հետ բանավիճել են ստամբուլահայ Սեւան Նիշանյանը եւ Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահ, տխրահռչակ Յուսուֆ Հալաչօղլուն։  Լեզվաբան եւ լրագրող Սեւան Նիշանյանը ուղիղ եթերում հեռուստադիտողներին Հայոց ցեղասպանությունը ապացուցող փաստեր է ներկայացրել։