Ռուսաստանցի գիտնականները մինչեւ 2014թ. վերջ կստեղծեն աշխարհում առաջին իոնազոնդը, որը թույլ կտա օպերատիվ տեղեկություն ստանալ իոնոլորտի մասին՝ ռադիոկապի աշխատունակության կանխատեսման համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Տոմսկի համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի տիեզերական ֆիզիկայի եւ բնապահպանության ամբիոնի վարիչ Սերգեյ Կոլեսնիկի խոսքերը:
Ըստ Կոլեսնիկի՝ աշխարհում միայն կիսաթվային իոնազոնդեր կան: Գիտնականները հավաքել են աշխարհում թվային ամենաբարձր արագությամբ սարքը: Այժմ այն աշխատում է բուհում եւ հետեւում է Տոմսկի շուրջ 10 կմ շառավղով իոնոլորտի վիճակը:
Տոմսկի իոնազոնդն ամենաարագն է, այն թույլ է տալիս ավելի ճշգրիտ տվյալներ ստանալ, ինչպես նաեւ իոնոլորտի եռաչափ պատկերներ կատարել: Իոնազոնդի շուկայական միջին գինը շուրջ 12-13 մլն ռուբլի է: Ներկայումս քննարկվում է այդպիսի իոնազոնդերի խմբաքանակի մատակարարումը ՌԴ պաշտպանական համալիրներին:



























