Beeline-ի ավելի քան 500 աշխատակից մասնակցեց համաքաղաքային շաբաթօրյակին։ Աշխատակիցները տնկեցին ծառեր, աղբից մաքրեցին ընկերության տեխնիկական եւ վարչական գրասենյակներին հարակից փողոցներն ու բակերը: Բարեկարգման աշխատանքներ իրականացվեցին Երեւանում եւ մարզերում գտնվող ընկերության բոլոր շինությունների,  ԱՀԿ-ների եւ վաճառքի ու սպասարկման գրասենյակների շրջակայքում:

«Beeline-ի հոգատար վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ արտահայտվում է ոչ միայն պարբերաբար անցկացվող շաբաթօրյակներում, այլեւ բնական ռեսուրսների օգտագործման օպտիմալացմանը եւ բնական միջավայրի պահպանությանն ուղղված տասնյակ այլ նախագծերում: Beeline-ը կշարունակի իրագործել ծրագրեր, որոնք կդարձեն մեր կյանքն ավելի լավը, իսկ այն միջավայրը, որտեղ մենք ապրում ենք ավելի գեղեցիկ, հարմարավետ ու մաքուր», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ Beeline-ի բնապահպանական նախաձեռնություններն արժանացել են հասարակության բարձր գնահատականին: 2013 թ. Beeline-ը ճանաչվեց որպես էկոլոգիապես ամենապատասխանատու ընկերությունը` «Կանաչ տնտեսություն եւ կանաչ աշխատատեղեր» մրցույթի շրջանակներում, որն անցկացվում է ՀՀ Բնապահպանության նախարարության, ՀՀ Աշխատանքի եւ Սոցիալական հարցերի նախարարության, Արհմիությունների միության եւ Հայաստանի գործատուների միության կողմից: