Վաճառքի է հանվել 3D-տպիչով տպագրված առաջին նոթբուքը: Այսպիսով, յուրաքանչյուրը այսուհետեւ կարող  է սեփական համակարգիչը «տպել» տնային պայմաններում ՝ ավանդական միջոցներով ստեղծված որոշ նոթբուքերի կես գնով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Pi-Top անունը կրող նոր նոթբուքը վաճառքի դուրս կգա միայն մայիսին: Սակայն 3D տիպչ ունեցող օգտատերերը, այն կարող են ձեռք բերել 284 դոլարով:

«Pi-Top-ն ունի սովորական նոթբուքի բոլոր գործառույթները եւ ծրագրավորողները ակնկալում են, որ այն երեխաներին կօգնի զարգացնել համակարգչային գրագիտությունը՝ նոթբուքը ինքնուրույն հավաքելով եւ քանդելով: Նոթբուքը կարելի է ձեւավորել ցանկացած գույնով», - հայտնում է աղբյուրը: