ՆԱՍԱ-ի արխիվում 15 տարի պահվել է մի լուսանկար, որում վիրտուալ հնագետները նկատել են ինչ-որ քանդակից պոկված գլուխ, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Աղբյուրը նշում է, որ երկար տարիներ ոչ ոք ուշադրություն չէր դարձրել  Մարսի լանդշաֆտին: Օրերս այն պատահաբար նկատել է վիրտուալ հնագետներից մեկը՝ Սքոթ Ուորինգը: 

Քանդակի գլուխը լուսանկարներում սլաքով նշվել է հենց ՆԱՍԱ-ում, սակայն ցույց տալու համար միայն, որ  նյութը, որից այն պատրաստված է, տարբերվում է  հարեւանությամբ գտնվող նյութերից:  Իսկ  մարդու գլխին նմանությունը չեն նկատել:

Լուսանկարն արվել է Mars Pathfinder առաքելության ժամանակ՝ դեռեւս 1997թ. հուլիսին: Լուսանկարել է Sojourner ռոբոտը՝ Մարսում եղածներից ամենափոքրը: