Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի եռամյա հետազոտական ծրագիրը մոտենում է ավարտին: Հետազոտության մասնակիցներից մեկը լրատվամիջոցներին պատմել է դրա ընթացքի մասին:
Ըստ Ռոսբալտի, Էնդրյուն 3 շաբաթ շարունակ պառկած է եղել, առջեւում եւս 40-օրյա անկողնային ռեժիմ է: Սակայն Հյուսթոնում գտնվող հետազոտական կենտրոնից նա վերջնականապես կհեռանա 60 օր անց, երբ վերականգնողական կուրս անցնի: NASA-ի հետազոտությանը մասնակցելու համար նա 18 հազար դոլար է ստացել:
Էնդրյուից բացի, ծրագրին եւս 54 մարդ է մասնակցել: Էնդրյուի խոսքով՝ ամենադժվարը եղել է դեպի ներքեւ թեքված անկողնում անշարժ պառկելը: Այդ դիրքը նման է անկշռության պայմաններին, որում տիեզերագնացներն անցկացնում են մի քանի ամիս:
NASA-ի հետազոտության նպատակն է՝ մշակել գործողություններ եւ վարժություններ, որոնք տիեզերագնացներին կօգնեն ավելի արագ հաղթահարել անկշռության հետեւանքները, այդ թվում՝ ատրոֆիկ փոփոխությունները մկաններում եւ ոսկորներում:





























