Հայաստանում մայիսին միջին ամսական աշխատավարձը կազմել է 104 հազար 561 դրամ՝ 2009թ. մայիսի համեմատ ավելանալով 5,8 տոկոսով:
Ընդ որում, տվյալ ցուցանիշը մայիսին ապրիլի համեմատ կրճատվել է 0,5 տոկոսով: 2010թ. ապրիլին միջին աշխատավարձը կազմել է 105 հազար 86 դրամ, ինչը 5,8 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա ցուցանիշը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Ազգային վիճակագրական ծառայությունից, հաշվետու ժամանակահատվածում ամենաբարձր միջին աշխատավարձը գրանցվել է Սյունիքի մարզում՝ 125 հազար 39 դրամ, ամենացածրը՝ Արագածոտնի մարզում՝ 73 հազար 843 դրամ:


























