Ռուս աստղագնացներին դիմավորել են 14 Մի-8 ուղղաթիռ, երկու Ան-26 ինքնաթիռ եւ 6 որոնողական-տարհանող մեքենաներ: Աստղագնացներին ընկերակցել են դրոզոֆիլ ճաները, ձկնիկները եւ խխունջներ, հայտնում է «Ռոսիյսկայա թերթը»:
Դրոզոֆիլ ճանճերը առաջին աստղային սերունդն են, որը ստացվել է Ֆոտոն-Մ №4 արբանյակի թռիչքի ժամանակ դուրսբերված թրթուռներից: Գիտնականները պնդում են, որ այդ հետազոտությունները բացառիիկ արժեք են ներկայացնում:
44,5-օրյա տիեզերական թռիչքի արդյունքում ստացվել է հասուն ճանճերի երկրորդ սերունդը:
Ճանճերի օրինակով ուսումնասիրելով տիեզերական թռիչքի պայմաններում մուտագենեզի առանձնահատկությունները՝ գիտնականները ստացված տեղեկատվությունը կարող են կիրառել երկարատեւ թռիչքների ժամանակ տիեզերագնացների գենոմի ամբողջականության խախտումների ռիսկի նվազեցման մեթոդների մշակման համար:




























