Մոսկվայի պետական համալսարանին կից Ասիայի եւ Աֆրիկայի ինստիտուտում պրոֆեսոր Վլադիմիր Իվանովի նախագահությամբ կայացել է «Հայաստան-Իրան, պատմություն, մշակույթ, զարգացման ժամանակակից հեռանկարները» խորհրդաժողովը:
Խորհրդաժողովին մասնակցել են Ռուսաստանի, Իրանի եւ Եվրոպայի գիտա-մշակութային հանրության ներկայացուցիչները:Համաժողովին քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ երկու երկրների պատմական ճակատագրերի եւ մշակութային փոխհարաբերությունների համատեքստում, հաղորդում է «Երկրամասը»:


























