Մոտ ժամանակներս վաճառքի կհանվեն Microsoft-ի առաջին սմարթֆոնները՝ առանց Nokia անվանման, հայտնում է Hi-Tech-ը:
Lumia 535 սմարթֆոնը հագեցած է քառատոմ պրոցեսորով՝ 1.2 ԳՀց հաճախականությամբ, 1 ԳԲթ օպերատիվ եւ 8 ԳԲթ մշտական հիշողությամբ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կվաճառվեն սարքի երկու տարբերակները. մեկ կամ երկու SIM-քարտերի հնարավորությամբ: Սմարթֆոնները կներկայացվեն վառ գույներով՝ կապույտ, կանաչ, սպիտակ, նարնջագույն, մուգ-մոխրագույն եւ սեւ: Այն կարելի է գնել՝ սկսած այս ամսից՝ մոտ 110 եվրոյով: Lumia 535-ը սկզբնապես վաճառքի կհանվի Չինաստոնւմ, Հոնկոնգում եւ Բանգլադեշում, ավելի ուշ՝ նաեւ այլ երկրներում:
Աղբյուրը հիշեցնում է, որ Nokia բրենդից լիովին հրաժարվելու մտադրությունը Microsoft ընկերությունը հաստատել է հոկտեմբերի վերջին: Microsoft-ը վերանվանել է Nokia-ի բոլոր կայքերը եւ սոցցանցերի էջերը:





























