Օմանում միջուկային բանակցությունները շարունակվում են առանց պետքարտուղար Ջոն Քերրիի, փոխանցում է «Ռիա Նովոստին»՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, ըստ աղբյուրի, ներկայումս ընթանում են Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մասնակցությամբ:

Գործակալության աղբյուրը հայտնել է, որ բանակցությունների երկարաձգման պարագայում փաստ չէ, որ բոլոր պատվիրակությունները կարող են բանակցություններին մասնակցել ամբողջական կազմով:

Իրանի եւ «վեցյակի» միջուկային բանակցությունները Մասկատում սկսվել են նոյեմբերի 11-ի առավոտյան: Հիշեցնենք, երեկ կողմերը համաձայնեցրել էին տեխնիկական դետալները: Թեհրանի վրայից պատժամիջոցները հանելու առանցքային հարցը մնում է չլուծված: