Google կորպորացիան Սիլիկոնյան հովտում գտնվող իր շտաբ-բնակարանից ոչ հեռու գտնվող NASA-ի օդանավակայանի վարձակալության երկարաժամկետ պայմանագիր է կնքել, գրում է  Gazeta.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ լիզինգային պայմանագիրը կնքվել է 60 տարով: NASA-ն հայտնել է, որ համալիրը կօգտագործվի տիեզերագիտության, ավիացիայի, ռոբոտատեխնիկայի եւ այլ տեխնոլոգիաների ոլորտում հետազոտությունների եւ փորձարկումների համար:

NASA-ում նաեւ հավելել են, որ օդանավակայանը  վարձակալության տալու համար գործակալությունը 60 տարվա համար կստանա 1,16 մլրդ դոլար եւ տարեկան մոտ 6,3 մլն դոլար գործառնական ծախսեր կտնտեսի: